Աշխարհ

28.08.2021 20:31


Աշխարհում գրանցվել են կորոնավիրուսով եղջերուների վարակման առաջին դեպքերը

Աշխարհում գրանցվել են կորոնավիրուսով եղջերուների վարակման առաջին դեպքերը

Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է եղջերուների՝ կորոնավիրուսով վարակման՝ աշխարհում առաջին դեպքերի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարությունը տեղադրվել է գերատեսչության կայքում:

Նշվել է, որ գերատեսչության մասնագետները կորոնավիրուս են հայտնաբերել Օհայո նահանգի սպիտակ պոչավոր եղջերուների մոտ: «Սրանք աշխարհի առաջին եղջերուներն են, որոնց շրջանում հաստատվել է SARS-CoV-2 վիրուսը»,-ասվում է հայտարարության մեջ: ԱՄՆ գյուղնախարարությունից հայտնել են նաև, որ կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը շատ ցածր է:

Այս խորագրի վերջին նյութերը