Լրահոս

28.08.2021 11:48


Վանաձորում ԱՁ տնօրենը Nissan XTrail-ով բախվել է մեկ այլ ԱՁ տնօրենի Toyota Camry-ին. կան վիրավորներ

Վանաձորում ԱՁ տնօրենը Nissan XTrail-ով բախվել է մեկ այլ ԱՁ տնօրենի Toyota Camry-ին. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 17։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Ծատինյանը Վանաձոր քաղաքում՝ Զորավար Անդրանիկ փողոցի 14 հասցեի մոտ իր վարած Nisan XTrail մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Լյուդվիգ Գրիգորյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Totota Camry մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Ծատինյանի ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա Մարիետա Մարտիրոսյանը, իսկ ժամեր անց նրա մյուս ուղևոր՝ 34-ամյա Սյուզաննա Ներսիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը