Մեկնաբանություն

28.08.2021 09:22


Նիկոլական ոհմակի կոլեկտիվ հանցագործությունը

Նիկոլական ոհմակի կոլեկտիվ հանցագործությունը

Օրերս ԱԺ–ում տեղի ունեցածը շարքային միջադեպ չէր՝ առանձին պատգամավորների մասնակցությամբ։ Դա նախապես պլանավորած հանցագործություն էր, որը կատարվել էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով։

ՔՊ–ում ամեն մեկն իր դերակատարումն ուներ։ Լնգուլավազներին ֆաս հրամանն էին տվել, Ալեն Սիմոնյանը, իրավիճակը գնահատելով, պետք է որոշեր՝ կանչի՞ անվտանգությանը, թե՞ ոչ, «խաղաղության աղավնիները» պետք է, իբր, բաժանեին։ Իսկ այն, որ դա նախապես կազմակերպած հանցանք էր, պարզ է դառնում նաև կադրերից։

Արար 1–ին

Երբ առաջին լարվածությունն առաջացավ, Ալեն Սիմոնյանն անմիջապես ԱԺ նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք իշխանական ու ընդդիմադիր թևերի արանքում կանգնեցին՝ թույլ չտալով բախում։

Դա այն ժամանակ էր, երբ Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց շիշ բռնող անունով հայտնի Հայկ Սարգսյանի ուղղությամբ։ Դա անսպասելի էր դահլիճում գտնվողների համար։

Օհանյանի զգացմունքային պոռթկումը տեղի ունեցավ այն պահին, երբ Նիկոլի շիշը, սելֆիի ձողիկը կամ այլ իրը բռնելուց բացի ուրիշ արժանիք չունեցող մեկը սկսեց լկտի ձևով խոսել գեներալի հետ։

Դրանից հետո տեղի ունեցավ շշերով միմյանց վրա նետելու երկկողմանի գործողություն, բայց կոնտակտային բախում չեղավ։

Հարկ է նկատել, որ «շշային պատերազմի» մեկնարկից վայրկյաններ անց Նիկոլ Փաշինյանին անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրեցին դահլիճից։ Նիստն այդ պահին ընդմիջվեց։

Արար 2–րդ

Հայտարարված ընդմիջումից հետո տեղի ունեցավ քայլարածների ոհմակային հարձակումը։ Ընդ որում՝ այդ ողջ ընթացքում Նիկոլին անվտանգության աշխատակիցները չէին հեռացրել դահլիճից, քանզի հանցագործության կազմակերպիչը մնացել ու դիտում էր ծեծկռտուքը՝ մանկական տարիների կոմպլեքսները հաղթահարելով։

Այդպիսի կոմպլեքսներ ունեցողներ շատ կան «Քաղաքացիական պայմանագրում»։ Այդ կոմպլեքսավորվածները դպրոցական և ուսանողական տարիներին բակում, դպրոցում և այլուր ճնշված կարգավիճակում են եղել, ռիսկ չեն արել բարձրաձայն հայհոյել, անգամ երբ մենակ են եղել, բայց հիմա ասլան են կտրել, քանզի գիտեն, որ իշխանություն են ու իրենց պաշտպանված են զգում։ Այդ աբիժնիկները հիմա «դուխով» են դարձել ոհմակային հանգամանքներից ելնելով։

Նիկոլը սրանց կոլեկտիվ հանցագործության մղեց, քանզի ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես կոլեկտիվ գործած հանցանքը։ Նիկոլը դրանով հույս ունի նաև ամրացնել իրեն, քանզի հիմա բոլորը քրեական հոդվածները շալակներին պետք է պահեն այս իշխանությունը, քանզի հենց իշխանությունից զրկվեն, քաշվելու են։ Իսկ այն, որ այդ կոլեկտիվ հանցանքի բոլոր մասնակիցներն ի վերջո տաշեղի պես թռչելու են, երբ ծառն ընկնի, երկրորդ կարծիք անգամ չկա։ Մի՛շտ է այդպես եղել։

Ի դեպ, կոլեկտիվ հանցագործությանը մասնակցեց նաև ՊՊԾ ղեկավար կազմը, որը լավատեղյակ էր պլանավորած հանցագործությունից ու վերահսկում էր ընդդիմադիրների վրա հարձակման ընթացքը և այլ բաները՝ երբ մտնեն դահլիճ զորքերը, երբ չմտնեն, ում բաժանեն, ում պահեն և այլն։

Ծեծկռտուքի կադրերից ակնհայտ երևում է, որ զորքը սկզբում ուզում է ներս մտնել ու բաժանել կողմերին, սակայն հետ են ուղարկում։ Եթե ծեծկռտուքն ի վնաս ՔՊ–ի լիներ, ապա զորքը շատ արագ ներս կմտներ, իսկ տվյալ դեպքում թողեցին, որ ոհմակն ինքնահաստատվի, Նիկոլն իրեն լավ զգա ու նոր միայն զորքը դահլիճ մտավ։

Այս բոլորը կոնկրետ քրեական հոդվածներ են, որոնք այսօր, բնականաբար, կյանքի չեն կոչվելու, քանզի Նիկոլն է իշխանության գլխին։ Բայց դե ոչինչ հավերժ չէ այս աշխարհում։ Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու։ Հարձակման ենթարկված ընդդիմադիրները պետք է հանցագործության մասին հայտարարություն տան ու որպես տուժող ներգրավվեն գործում։ Դա հետոյի համար է պետք։ Երբ օրենքն, իրոք, գերակայող կլինի ամբոխավարի կամքից։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Նիկոլը խասիաթ ունի թիմակիցներին փուռը տալ ու թռնել։ ԱԺ–ում տեղի ունեցածը փուռը տալու հերթական ակտն էր։ Հիմա ոմանք տաք են, էյֆորիայի մեջ են ու չեն զգում դա։

Երբ գա Նիկոլի թռնելու պահը, ոհմակն իր սեփական գերազանցության կադրերը դիտելիս հոնգուր–հոնգուր արտասվելու է և անիծի այն օրը, երբ հայտնվել է ՔՊ–ի ցուցակում։ Իսկ առայժմ նրանք խրախճանքի մեջ են Երևանում այն պահին, երբ Ադրբեջանը հերթական լկտիությունն արեց Սյունիքում։ Սա էլ կանցնի։ Պարզապես երկիրն է ափսոս։

Այս խորագրի վերջին նյութերը