Աբովյան քաղաքում 80-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած և նրան անօգնական թողած ու դեպքի վայրը լքած վարորդին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Երեկ՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Վրեժ Ա.-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 80-ամյա Ազատ Հ.-ին, ապա նրան թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրա առկա են եղել վրաերթի հետքեր:
Այն հետաքննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ ոստիկանության Կոտայքի բաժին: