Լրահոս

27.08.2021 19:28


Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր

Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժիրայր Փանոսյանի վարած Toyota Camry և Սիսիան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը