Մեկնաբանություն

27.08.2021 12:19


«Խաղաղության դարաշրջան» = Գորիս-Կապան փակ ճանապարհ = «Ապագա կա ապագա»

«Խաղաղության դարաշրջան» = Գորիս-Կապան փակ ճանապարհ = «Ապագա կա ապագա»

«Խաղաղության դարաշրջանի» ՀՀ կառավարության ծրագիրը դեռ չընդունած՝ Ադրբեջանը հայ ժողովրդին հստակ մեսիջ հղեց այն մասին, թե ինչպիսին է լինելու այդ «դարաշրջանը»։ Փակվեց Գորիս–Կապան ճանապարհահատվածը։

Նիկոլը, փաստին անդրադառնալով, կրկին մանիպուլյացիայով էր զբաղված։ Նա խորհրդարանում կրկին ղժղժում էր, թե բա վարչատարածքային բաժանման օրենքը, Հյուսիս–հարավ մայրուղին, ֆլանը, ֆստանը, բայց դե հո ղժղժալով չի՞։ Փաստն այն է, որ «Խաղաղության դարաշրջան» ծրագրի մեկնարկը դեռ չտրված՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի ներկայությունը խորանում է, կենսական նշանակություն ունեցող ճանապարհը՝ փակվում։

Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Նիկոլը հույս է հայտնել, որ ճանապարհը կբացվի (Էն ո՞ւմ «Ռեմբո–2» պաշտպանության նախարարն էր ասում, թե բա հենց որ ադրբեջանցիները մեկ սանտիմետր առաջ գան մեր տարածք, տեսեք, թե ինչեր ենք անելու)։

«Գորիս–Կապան ճանապարհի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել»,–հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչպիսին է տարածաշրջանային կայունության խորհրդանիշների մասին պատկերացումները, արդեն հայտնի է։ Դժվար չէ կռահել, թե ինչեր են սպասվում։

Ի դեպ, երեկ Նիկոլը ԱԺ–ում կոկորդ էր պատռում, թե բա նախկինում գիտեին, որ տարածքներ են հանձնելու ու դրա համար Հյուսիս–հարավը շրջանցել է Տիգրանաշենը։ Եթե նրա այդ տրամաբանությամբ մոտենանք խնդրին, ապա ստացվում է, որ ինքն էլ գիտեր, որ Արցախի 75 տոկոսն ու Հայաստանի կենսական նշանակության հատվածներն է հանձնելու, քանզի խորհրդարանում հայտարարեց, որ իրենք դեռևս 2019–ից սկսել էին բարեկարգել Գորիս–Կապան գլխավոր մայրուղու այլընտրանք հանդիսացող Տաթևի ճանապարհը։

Մի խոսքով՝ «Ապագա կա ապագա»։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը