12 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 522 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 522 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 240 261-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4796 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1151 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5947-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 359 է, ընդհանուր առողջացածներինը՝ 225 593, փաստացի բուժվողներինը՝ 8721: Մեկ օրում արվել է 6383 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 517 486 թեստ: