Քաղաքական

26.08.2021 20:39


Փակ ճանապարհը ամբողջ Կապան համայնքի համար տեղով խնդիր է. բնակիչները անհանգստացած են. «Փաստինֆո»

Փակ ճանապարհը ամբողջ Կապան համայնքի համար տեղով խնդիր է. բնակիչները անհանգստացած են. «Փաստինֆո»

Սյունիքում ադրբեջանցիները դեռ շարունակում են փակ պահել Գորիսից Կապան միջպետական ճանապարհը՝ երկու հատվածներով, ինչը անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։

«Ճանապարհը փակ է, դա արդեն խնդիր է։ Եթե ճանապարհը փակ է, ինքնըստինքյան խնդիր է առաջանում»,- Դավիթ Բեկ գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ընթացող բանակցությունների մասին տեղեկություն չունի, բայց 18։30-ի դրությամբ Գորիս-Կապան ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ։

«Դավիթ Բեկի հետ դա կապ չունի։ Գլխավոր մայրուղին է՝ Կապան-Երևան։ Գլխավոր՝ Մ2 ճանապարհն է փակ»,-ասել է նա ու ավելացրել, որ դա անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։

«Խուճապ չկա, բայց մարդիկ անհանգստանում են։ Խնդիրը Դավիթ Բեկի համար չէ միայն, այլ ամբողջ Կապան համայնքի համար դա տեղով խնդիր է։ Բոլորի համար էլ խնդիր է»,-ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը