Քաղաքական

26.08.2021 20:33


Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք․ Ալիև

Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք․ Ալիև

Եթե ​​Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք: Այս մասին, ըստ news.am-ի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաեւ ձմեռ էր մոտենում»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը