Քաղաքական

26.08.2021 16:01


«Համայնքապետին այս պահին ազատ են արձակել, հեռախոսն արգելափակված է, վերցրել են ու չեն տվել». Որոտանի համայնքապետի եղբայր

«Համայնքապետին այս պահին ազատ են արձակել, հեռախոսն արգելափակված է, վերցրել են ու չեն տվել». Որոտանի համայնքապետի եղբայր

Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, ով հուլիսի 9-ից կալանավորված էր, ազատ է արձակվել, այս պահին գտնվում է տանը։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց համայնքապետի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը։

«Համայնքապետին այս պահին ազատ են արձակել, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է, գործի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, դատավարություն պետք է լինի, ինչ ասեմ»,-նշեց Սեյրան Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին եղբոր հետ կապ հաստատելու որևէ միջոց չկա՝ հեռախոսն արգելափակված է։

«Նրա հեռախոսն արգելափակված է, վերցրել են ու չեն տվել, կապի որևէ միջոց չունի՝ Որոտանի իր տանն է»,-նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ իրավապահ մարմինները հուլիսի 9-ի վաղ առավոտից խուզարկել էին Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի գյուղապետ Սուրեն Օհանջանյանի բնակարանը, որից հետո նրան կալանավորել էին՝ ընտրությունների ժամանակ բնակիչներին կոնկրետ քաղաքական ուժի ընտրելու համար ուղղորդելու և ընտրակաշառք տալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը