Ճանապարհը բացելու բանակցություններ այս պահին չեն ընթանում. Կապանի քաղաքապետ
Երեկ գիշերվանից փակ՝ Գորիս-Կապան ճանապարհը բացելու բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Այս պահին չեն ընթանում, բայց բանակցություններ սպասվում են այսօր»,-նշեց նա։
Քաղաքապետի խոսքով՝ այժմ Կապանից Գորիս գնալու համար Տաթև-Կապան գրունտային ճանապարհն է օգտագործվում, որի որոշ հատվածներում ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքները, քաղաքապետի խոսքով, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են ճանապարհը, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։