14 ժամ է Հայաստանի հարավը կտրված է, իսկ Փաշինյանը հոխորտալով այստեղ խոսում է կառավարության ծրագրից և ներշնչում, որ ապագա կա. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
Հայաստանի հարավը կտրված է Հայաստանի հյուսիսից, հերթական անգամ մենք արձանագրում ենք այս իշխանությունների անկարողությունը և կապ չունենալը պետականության և հայրենիքի հետ, իսկ Սյունիքը այս պահին գլխատված է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Վերջինիս խոսքով իրենք Սյունիքում տեղի ունեցածի վերաբերյալ փորձել են հստակ տեղեկություն ստանալ Պաշտպանության նախարարությունից, սակայն ապարդյուն: Գալստյանը նաև մանիպուլյատիվ որակեց Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Գորիս-Կապան ճանապարհահատվածը ադրբեջանցիների կողմից փակելու գործողություուններին:
«Նիկոլ Փաշինյանը երեկ «Բարդուղիմեոսյան գիշեր» կազմակերպեց և հրահանգված, ուղղորդված հարձակում տեղի ունեցավ ընտրված անձանց նկատմամբ: Ժողովրդավարությունը Հայաստանում մահացել է, պառլամենտարիզմը Հայաստանում մահացել է, քանի որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական խոսք լսելու ընդունակ չէ: Այս մարդիկ պետությունը հավասարեցրել են իրենց, առաջնորդվում են բոնապարտյան ՝ պետությունը ես եմ սկզբունքով։ Հասկացանք, ձեզ ձայն են տվել, չի կարելի անընդհատ սլաքները ուղղել՝ ժողովուրդը մեզ ձայն է տվել ուղղությամբ: Ժողովրդի անունից Հայաստանում կատարվում է իշխանության զավթում: Հայաստանը խորը բռնատիրության մեջ է»:
Լիլիթ Գալստյանը շեշտեղ, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը հատուկ պլանավորած էր քայլ էր:
«Այս հանցագործությանը լռելյայն հետևում էր Նիկոլ Փաշինյանը, թե հրահանգները ինչպես կատարվեցին: Կառավարության ծրագրի քննարկմանը նախորդեց Արմեն Չարչյանի կալանավորումը և սա լավ պլանավորված գորոծողություն էր, որ դրդեն ընդդիմությանը ոչ պլանավորված գործողությունների և հրահրեն միջադեպեր: 14 ժամ է Հայաստանի հարավը կտրված է, իսկ ինքը հոխորտալով այսեղ խոսում է կառավարության ծրագրից և ներշնչում, որ ապագա կա»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Աղբյուրը՝ tert.am