Լրահոս

26.08.2021 13:40


Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու «06»-ը. կան վիրավորներ

Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու «06»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113.3 կմ հատվածում բախվել են շտապօգնության Jinbei մակնիշի և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

Այս խորագրի վերջին նյութերը