Լրահոս

26.08.2021 12:56


Երևանում բախվել են Mercedes-ը, Hyundai Sonata-ն, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ը, Hyundai Sonata-ն, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 59 շենքի դիմաց բախվել են Mercedes, Hyundai Sonata, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը