Ադրբեջանցիները փակել են ճանապարհի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածը. Շուռնուխի գյուղապետ
Գորիս–Կապան ճանապարհի այն հատվածը, որը երեկ ժամը 23։00-ից փակել են ադրբեջանցիները, գտնվում է Շուռնուխից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Դա ճանապարհի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածն է, Շայզամի է կոչվում։ GPS-ով անգամ մեր՝ Հայաստանի հատվածում է։ Շուռնուխից Կապան գնալիս իրենք ճանապարհի ձախ հատվածում են, հավանաբար տեխնիկա են իջեցրել, կանգնեցրել, որ չթողնեն՝ մեքենաներն անցնեն»,-նշեց գյուղապետը։
Շուռնուխ գյուղը, փաստացի, այժմ զրկված է դեպի Կապան տանող ճանապարհից։