Որտեղ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ՝ անկայունություն, այնտեղ՝ բախում, այնտեղ՝ ձախողում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Որտեղ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ՝ անկայունություն, այնտեղ՝ բախում, այնտեղ՝ ձախողում: Սա արդեն դարձել է սովորական բան, ընդ որում՝ ոչ միայն վերջին երեք տարում, այլև միշտ, ցանկացած դեպքում: Քանի ժամ Նիկոլ Փաշինյանը զորանոցի վերածված խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագիրը ու պատասխանում էր պատգամավորների հարցերին: Իրականում մի քանի ժամ շարունակ նա պարզապես ջուր էր ծեծում: Նրա բոլոր ասածներից միայն մեկ բան էր հասկանալի:
Նիկոլ Փաշինյանն ուղղակի ասում էր՝ ինչ արել եմ, լավ եմ, արել, ինչ էլ անելու եմ, լավ եմ անելու,որովհետև «ժողովուրդն» ինձ քվե է տվել, այսինքն՝ հավանություն է տվել նրան, որ պատերազմում պարտվել եմ, կապիտուլ յացիայի եմ տարել երկիրը, հինգ հազար զոհի պատճառ եմ դարձել, կորցրել եմ Արցախի 75 տոկոսը, ձախողել եմ տնտեսությունը, «ժողովուրդը» հավանություն է տվել նրան, որ հետագայում էլ ցանկացած փաստաթուղթ ստորագրեմ, եթե նույնիսկ դա չի բխի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից:
Հետո Նիկոլ Փաշինյանը պարզապես սադրեց բախում, անձամբ՝ իր թիմակիցներին հասկացնելով, որ ավելի ագրեսիվ չեն հակադարձում ընդդիմադիրներին, ավելի խուլիգանավարի չեն հարձակվում նրանց վրա ու պաշտպանում շեֆի պատիվը, որի մասին ընդդիմադիրներն ընդամենը պարզ ճշմարտությունն են ասում: Արդյունքը երկար սպասել չտվեց, ու այն, ինչ հատկապես այս երկու օրը անում են ՔՊ-ական պատգամավորները, քիչ է ասել, թե ամոթ ու խայտառակություն է: Բայց նրանք ընդամենը կատարածուներ են, այդ ամենը անում է մեկ մարդ, և այդ մեկ մարդու անունը Նիկոլ է: Թեպետ... Երևի ամենամեծ ամոթն ու խայտառակությունը սա չէ: 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերից, այս տարվա հունիսի 20-ից ավելի ամոթ ու խայտառակություն դժվար է պատկերացնել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Որտեղ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ՝ անկայունություն, այնտեղ՝ բախում, այնտեղ՝ ձախողում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Որտեղ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ՝ անկայունություն, այնտեղ՝ բախում, այնտեղ՝ ձախողում: Սա արդեն դարձել է սովորական բան, ընդ որում՝ ոչ միայն վերջին երեք տարում, այլև միշտ, ցանկացած դեպքում: Քանի ժամ Նիկոլ Փաշինյանը զորանոցի վերածված խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագիրը ու պատասխանում էր պատգամավորների հարցերին: Իրականում մի քանի ժամ շարունակ նա պարզապես ջուր էր ծեծում: Նրա բոլոր ասածներից միայն մեկ բան էր հասկանալի:
Նիկոլ Փաշինյանն ուղղակի ասում էր՝ ինչ արել եմ, լավ եմ, արել, ինչ էլ անելու եմ, լավ եմ անելու, որովհետև «ժողովուրդն» ինձ քվե է տվել, այսինքն՝ հավանություն է տվել նրան, որ պատերազմում պարտվել եմ, կապիտուլ յացիայի եմ տարել երկիրը, հինգ հազար զոհի պատճառ եմ դարձել, կորցրել եմ Արցախի 75 տոկոսը, ձախողել եմ տնտեսությունը, «ժողովուրդը» հավանություն է տվել նրան, որ հետագայում էլ ցանկացած փաստաթուղթ ստորագրեմ, եթե նույնիսկ դա չի բխի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից: