Ադրբեջանցիները դեռ կոնկրետ որևէ բան չեն պահանջում, ճանապարհը շարունակում է փակ մնալ. Կապանի քաղաքապետ
Կապան-Գորիս միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ադրբեջանցիները դեռ կոնկրետ որևէ բան չեն պահանջում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Բանակցությունների ընթացքում ադրբեջանցիներն ասել են, որ ճանապարհը փակելու պատճառը այն է, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և նրան սվինով հարվածել։ Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է»,-պատմեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր հայ զինծառայողի մասնակցությամբ այդ միջադեպը. «Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,-հայտնել էր ՊՆ-ն։
Կապանի քաղաքապետն ասաց, որ ճանապարհը բացելու համար նոր բանակցություններ են սպասվում. «Ներկա են հայկական և ռուսական սահմանապահ զորքերը»։
Փարսյանն նաև նշեց, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են օգոստոսի 25-ի երեկոյան՝ ժամը 20։00-ից։
«Այդ հատվածում մեր քաղաքացիներն էին՝ իրենց ավտոմեքենաներով, բայց ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են եկել։ Տուժածներ չկան»,-ասաց Փարսյանն ու հավելեց, որ խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում։