Կապանում «Բոգդան» ավտոբուսի անվահեծանը կոտրվելու հետևանքով, այն բախվել է շինության պատին. կա 7 վիրավոր
Օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սամվել Ղազարյանը իր վարած «Բոգդան» մակնիշի ավտոբուսով Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցում անվահեծանի կոտրվելու պատճառով կորցել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց ձախ և բախվել շինության պատին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը, ուղևորներ, Երևանի բնակիչ, 15-ամյա Ռաֆայել Ս.-ն, Կապանի բնակիչ, 42-ամյա Տիգրան Գալստյանը, Կապան քաղաքի բնակիչ, 29-ամյա Անի Տոնոյանը, Երևանի բնակիչ, 45-ամյա Մհեր Ստեփանյանը, Երևանի բնակիչ, 38-ամյա Եվա Հարությունյանը և Երևանի բնակիչ, 41-ամյա Նորա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: