Քաղաքական

26.08.2021 00:16


Հայ զինծառայողների մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել․ ՊՆ-ն հերքում է սվին դանակով ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակվելու մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը

Հայ զինծառայողների մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել․ ՊՆ-ն հերքում է սվին դանակով ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակվելու մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը