«Ցավդ տանեմ». Բիլանն ու Կիրկորովը շնորհավորել են «Նոր ալիք-2021»-ի հաղթող Սարո Գևորգյանին
«Նոր Ալիք-2021» մրցույթի հաղթող Սարո Գևորգյանը Instagram-ի էջում նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնցում նրա ընկերներն ու հայտնի երգիչները շնորհավորում են նրա հաղթանակը։ Շնորհավորողների թվում են նաև ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը:
Կարճ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Սարոյին գրկում Դիմա Բիլանը՝ խոստովանելով, որ իրեն շատ է դուր եկել երիտասարդ երգչի կատարումը։ Այնուհետև Սարոյին մոտենում է Ֆիլիպ Կիրկորովն ու ջերմագին շնորհավորում։
«Ցավդ տանեմ»,-ասում է Կիրկորովն ու գրկում Սարոյին։
Նշենք, որ Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք-2021» մրցույթը, որի հաղթողը` 267 միավորով, դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը: Այս տարի մրցույթին մասնակցել է 12 մասնակից աշխարհի 10 երկրից:

Աղբյուրը՝ armeniasputnik.am