Քաղաքական

25.08.2021 19:58


Ինձ միտումնավոր են բռունցքով հարվածել․ Գեղամ Նազարյան

Ինձ միտումնավոր են բռունցքով հարվածել․ Գեղամ Նազարյան

Հետազոտությունները մեկ ժամ առաջ ավարտվեցին. տանն եմ հիմա, բարեբախտաբար, ծանր հետևանքներ ուղեղի և աչքի անոթների համար չկան, աչքիս հետ կապված խնդիր կա, բժիշկներն ասացին՝ երկու օրից հարվածի ուժը որ անցնի, այդ հետևանքներն էլ կվերանան, news.am-ին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ հարված էր ստացել, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց:

Նազարյանը հայտնել է, որ իշխանական պատգամավորներից մեկը դիտավորյալ ու նպատակային է իրեն հարվածել:

«Ինձ միտումնավոր են բռունցքով հարվածել: Մի քանի հոգի իրար գլխի լցված էին, շատ մեծ ջանքեր գործադրելով՝ պոկում էի միմյանցից։ Մեկին պոկելուց հետո, երբ շարժվեցի մյուսների ուղղությամբ, մեկը միտումնավոր հարվածեց: Անկեղծ ասած, հարվածողի դեմքը լավ հիշում եմ, բայց անուն-ազգանունը չգիտեմ: Ընդ որում, ինքը դեմ դիմաց ինձ նայեց ու հարվածեց։ Ես չէի սպասում, որ կանի նման բան։ Որ իմանայի, գոնե ինձ կպաշտպանեի, բայց, փաստորեն, նման բաներ էլ են լինում: Հարվածելու ընթացքում պատգամավորների մի մասը փորձում էր կանխել՝ բռնում էին իրար, քաշքշում, բայց նաև մտածված գալիս, հարվածում էին»,-ասել է Նազարյանը։

Գեղամ Նազարյանը տեղեկացրել է, որ առաջիկա երկու օրը ԱԺ նիստերին չի կարողանալու մասնակցել, քանի որ բժիշկները խորհուրդ են տվել առնվազն երկու օր տանը մնալ, կազդուրվել, որպեսզի տեսողական խնդիրները վերանան:

Այս խորագրի վերջին նյութերը