Սա այս վարչապետի երրորդ կառավաության ծրագիրն է: Երեք տարում՝ երեք ծրագիր։ Առաջին երկուսը հինգական տարիների համար էին։ Այս մեկի վրա էլ է գրված՝ 2021-2026։ Չափազանցված լավատեսություն։ Այդքան չեք իշխելու:
Ծագիրը թուղթ է։ Թուղթը չի կարմրում։ Ինչ գրես՝ գրվում է։ Այս դեպքում էլ՝ բոլոր ոլորտներին անդրադարձ կա, վատ էլ չի շարադրված։ Բայց նվազագույն կոնկրետություն, պարտավորությունների անորոշություն, այս անձի պարագայում՝ քաղաքացիներին մոլորեցնելու անսահման հնարավորություն։ Վտանգավոր գաղափարներին ու ձևակերպումներին առանձին կանդրադառնամ։
Գլխավորը՝ խոսքի ու գործի անդունդ հակասություն։ Այս բանը նախորդ իշխանությունների օրոք էլ կար։ Բայց ձերն անչափելի ու անհամեմատելի է։ Դուք ձեր բնույթով կառուցող չեք։ Ձեր քայլերն ու մոտեցումները հակազգային-հակապետական են։ Ձեր իշխանության երեք տարիները ասվածի վկայությունն են։ Արցախի հարցում, հանրային հարաբերություններում, արտաքին քաղաքականության մեջ։ Այս երեք տարիներին ինչ հայտարարել եք, 90 տոկոսով հակառակն եք արել։ Երկիրը տարել եք խայտառակ պարտության, միտումնավոր, թե ոչ, կպարզվի, ողբերգական կորուստներ եք բերել, ձախողել եք բոլոր ոլորտները, քայքայել եք բանակը, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ կազմաքանդել եք պետությունը։
Ասացի՝ հիշեցի։ Այս վարչապետի թշնամական վերաբերմունքը երկրի երեք նախկին նախագահների հանդեպ հակապետական մտածողության ցուցիչ է։
Բայց ինչ լավ էինք երեկ սկսել։ Լավ նախապատաստված՝ խաղաղ-հանդարտ խոսում էր, հարգանքով հարցերին պատասխանում։ Բայց անհավասարակշիռ էությունը երկար չես թաքցնի։ Սադրանք ու հանցագործություն Ազգային Ժողովի դահլիճում: Այսօր՝ հատուկ կազմակերպված: Նախորդ ասածները ջուրը լցրեց։ Ծրագիրը ջուրը տարավ։
Այն ծրագիրը, որտեղ երեք հիմնական ուղղություն կար։
Մեջբերում եմ. 2021-ի արտահերթ ընտրությունները ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում։
2020թ. նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց։
Քաղաքացիական պամանագիրը, նոր կառավարությունը օրենքների և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը։
Ժողովրդավարության մասով. ներեցեք, պրն Ալեն Սիմոնյան, ճիշտ չէ։ Հայաստանն այսօր իրավական պետություն չէ: Եւ ուրեմն՝ չի կարող ժողովրդավարություն լինել։ Սահմանադրական դատարանը սեփականաշնորհված է, դատական համակարգում նույնն է արվում: Սյունիքի հինգ քաղաքապետերից չորսը կալանավորված են (երկուսը՝ ձեզ նման Ազգային ժողովի պատգամավոր), հինգերորդին հեռացնելու մեկնարկը տրված է։ Տասնյակ ու տասնյակ համայնքապետեր բռնաճնշումների են ենթարկվում՝ ով մեզ հետ չէ, թշնամի է կարգախոսով։ Կալանավորված է Ազգային ժողովի պատգամավոր պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Առաջարկում եմ՝ մի պահ լուռ մտածել ու համեմատել. հազարավոր մարդկանց կյանք նվիրած, առողջություն վերականգնած բժիշկ և հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձածներ։
Երեկ լրագրողներն այստեղ ակցիա էին անում՝ «Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել» խորագրով։ Հասարակական կազմակերպությունների ինստիտուտը գրեթե ոչնչացված է։
Երկրորդ՝ ընտրություններով ամեն ինչ հաղթահարվել է։ Ներեցեք, պրն Ալեն Սիմոնյան, ճիշտ չէ։ Ոչինչ չի հանգուցալուծվել։ Բոլոր խնդիրներն ու մարտահրավերները մնում են և առաջիկայում խորանալու են։ Կյանքը, հանրային հարաբերությունները շատ ավելի հարուստ ու անկանխատեսելի են, քան երևում է ձեր՝ կառավարական, այդ թվում՝ այլևս 001 ՍՍ համարանիշով մեքենայի պատուհանից։
Դիկտատուրա հաստատելու ժողովրդի տված մանդատի մասին։ Մոլորություն է, թե իր քվեով ժողովուրդը ՔՊ-ին ինդուլգենցիա է տվել։ Նա սխալներն ուղղելու շանս է տվել: Բայց դուք շարունակում եք նույնը:
Երկրորդ՝ հիմնական ծրագրային ուղղությունը.
Տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ ենք ստացել։ Մոլորվածի միամտություն է կամ ավելի ճիշտ՝ հերթական մանիպուլյացիա։ Պատերազմ բերելու և խայտառակ պարտության տանելուց հետո՞ առաջացավ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հավակնոտ, ձեր ուժերից վեր օրակարգը։ Ձեզ բուն Արցախի տարածքներն էին խանգարո՞ւմ, հազարավոր18-20 տարեկան զոհե՞րը, թե հիմա էլ Սյունիքն ու Սյունիքի քաղաքապետերը։ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգել եք, երկրի սահմանները չեք կարողանում պաշտպանել, միջազգային ասպարեզում պետությունը օբյեկտի եք վերածել, դո՞ւք եք տարածաշրջանում խաղաղութան դարաշրջան բացելու։ Հետո ինչ, որ ելույթում փառաբանում եք Պուտինին, Մակրոնին, Միայցյալ նահանգներին, Եվրամիությանը։ Մոռացե՞լ եք, որ դարձյալ ժողովրդի մանդատով արհամարհում էիք աշխարհաքաղաքականությունը ու անտեսում նույն Պուտինին։
Երրորդ ուղղությունը, այլևս՝ հիվանդագին։ Բոլոր հարցերում մեղավոր են նախկինները. Արցախի հարցում, ներքին կյանքում, արտաքին հարաբերություններում։ Բա դուք ի՞նչ եք։ Ինչ կորցրել ենք, ձեր իշխանության երեք տարիներին է եղել։ Միակ բանը, որ պահել եք, ձեր ժամանակավոր իշխանությունն է։ Ու նաև ուժային կառույցները նպատակային դարձրել եք հասարակությանը, քաղաքական ուժերին, ԶԼՄ-ներին ճնշելու, իշխանությունը պահելու գործիք։ Տիպիկ ոստիկանապետություն:
Ձեզ մի վատ լուր ունեմ (Արթուր Մեսչյանի խոսքն է)՝ ուժային կառույցներին ապավինելով ոչ մի իշխանություն երկար չի դիմացել։
Ձեր՝ երեկ էլ այստեղ արտահայտված մի քանի ֆոբիաների մասին.
Հոկտեմբերի 27. Գործի ամբողջ նախաքննությունը վարել է իմ ու ձեր սիրելի Գագիկ Ջհանգիրյանը։ Վարչապետը երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի եղբայրն էր, դատախազը՝ նրա մանկության ընկերը։ Բացահայտեիք։ Հիմա բացահայտեք։ Հետո ո՞վ էր այստեղից մի լուսավոր֊֊֊-անկախ պատգամավորի ուղարկել ԱԱԾ, Նաիրի Հունանյանի խուց՝ համագործակցության առաջարկով և թելադրություն գրելու։ Գործակցություն պետության դեմ ահաբեկչություն իրականացնողի հետ։ Դուք եք արել:
Պողոս Պողոսյան. գործը վերաբացել եք։ Ապացուցեք որևէ ուղիղ կապ երկրորդ նախագահի հետ։ Ասելու եք՝ իր օրոք է եղել։ Ձեր օրոք ինչեր են եղել։ Թվարկե՞մ։
Մարտի 1. Հայաստանի Հանրապետության անունից դատարանը ուժի մեջ մտած վճռով վարչապետին դատապարտել է զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու մեղադրանքով։
Ձեր իշխանությունն է, արդեն մեծ մասով ձեզ ենթարկեցրած դատավորներն են։ Բողոքարկեք, թող արդարացնեն։ Չեք անելու։ Դուք ո՞նց կարող եք սխալ բան արած լինել։ Երկրորդ նախագահի մասով ևս վճիռ կա։ Սահմանադրական դատարանի վճիռ։ Դուք հասկանում եք՝ ինչ ասել է օրենքի, իրավունքի դիկտատուրա։
Այսօր այստեղ ՔՊ-ական մեկը ուշագրավ միտք ասաց. եթե 2008-ի մեր հեղափոխությունը հաջողեր: Սա առանձին թեմա է:
Կապիտուլացիա. Գերմանիայինը առաջին համաշխարհայինի դեպքում կապիտուլացիա էր, երկրորդին՝ անվերապահ կապիտուլացիա։ Երկու դեպքում էլ՝ միջազգային կարգավորումներ կան։
Արդյո՞ք նոյեմբերի 9-ի հայտարարությունը անվերապահ կապիտուլացիա էր։ Ոչ։ Այն պայմաններով թելադրված էր, այսինքն՝ պարզ կապիտուլացիա էր. ստորագրման պահից հետո մենք դուրս ենք եկել թշնամու ոտք չդրած տարածքներից, մեր գերիները դատվում են որպես պատերազմի հանցագործներ, Արցախը Ռուսաստանի վերահսկողության տակ է, ՀՀ-ի բուն տարածքի մի հատվածը Ադրբեջանը օկուպացրել է, իսկ մնացած մասի անվտանգության երաշխավորը մենք չենք։ Այս առումով հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարզ կապիտուլացիա է: Ուզեք, թե չուզեք։
Երեկ Արցախի հարցը երկար վերլուծեցիք ձեր աշտարակից։ Ծրագրում գրել եք՝ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Եւ՝ Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը։ Արցախի Հանրապետություն եզրույթն ո՞ւր է։ Ո՞ւմ պաշտպանության բանակը։ Եթե կա բանակ, ուրեմն կա պետություն։
Ամաչո՞ւմ եք գրել։ Թե որ Ադրբեջանի շահերը բավարարել, փակել եք էջը։ Ու դեռ Հայաստանի բանակին եք մեղադրում, որ Ադրբեջանը մտել է Հայաստան։ Հրամայեիք դուրս շպրտել։ Ներեցեք, մոռացել էի, որ տարածաշ՚ջանում խաղաղ զարգացումների դարաշրջան ենք բացում։ Ասում եք՝ Տավուշի Այգեպար գյուղը 30 տարի գտնվել է հրետակոծության տակ։ Չասե՞մ՝ սուտ է, ներեցեք, պրն Ալեն Սիմոնյան։
Ամփոփեմ, սա մեկ անձի իշխանություն է, մեկ անձի կառավարություն, մեկ անձի ենթակա մեծամասնություն։ Եւ հենց այդ պատճառով և կառավարությունը, և ծրագիրը դատապարտված են ձախողման։
Առանձնասենյակներում դիմանկարը կախեք, մեքենայի համարանիշը փոխեք, օդակայանում Անվտանգության խորհրդի անդամներին մի գծի վրա շարեք, հարսանիքներում կենացը երեք անգամ խմեք, Բայդենը նորից շնորհավորի պարեկային ծառայության ստեղծումը, բան չի փոխվելու։
Միջազգային ասպարեզում երկիրն օբյեկտի եք վերածել, դո՞ւք եք խաղաղություն հաստատողը. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
Խորհրդարան,
Հարգելի՛ քաղաքացիներ,

Այս մեկ մարդու իշխանությունը դատապարտված է։