Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ
Վրաստանում շուտով 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիային։
Նշվում է, որ գերատեսչությունում վստահ են` երկրում երեխաների պատվաստումը կնպաստի, որ կորոնավիրուսը նահանջի։
«12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը մեզ մոտեցնում է համաճարակի ավարտին։ Պատվաստումների կոմիտեն կդիտարկի այդ հարցը, և որոշումը կկայացվի 2-3 շաբաթից։ Եվրոպական մի շարք երկրներ արդեն այդպես են վարվում, և մենք հաշվի կառնենք նրանց փորձը»,-ասել է Գաբունիան։
Նրա խոսքով՝ 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը Վրաստանում կիրականացվի միայն ծնողների ցանկությամբ ու որոշմամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am