Լրահոս

25.08.2021 11:58


12 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 634 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

12 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 634 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 634 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239 056-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4778 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1150 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5928-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 200 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 919, փաստացի բուժվողներինը՝ 8209: Մեկ օրում արվել է 8516 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 504 158 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը