Լրահոս

24.08.2021 20:22


Երևանում 32-ամյա Մեղեդին Suzuki-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտն Սոխակին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 32-ամյա Մեղեդին Suzuki-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտն Սոխակին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մեղեդի Դ-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 71-ամյա Սոխակ Հ-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «ԱրտՄեդ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը