Քաղաքական

24.08.2021 17:18


Էրիկ Ալեքսանյանը բոյկոտեց ու լքեց դատարանի դահլիճը. «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Էրիկ Ալեքսանյանը բոյկոտեց ու լքեց դատարանի դահլիճը. «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին այսօր միջնորդությամբ ինքնաբացարկ հայտնեց ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ «Սիլվայի գործի» շրջանակներում, մինչ այդ էլ, ընդգծենք, Էրիկ Ալեքսանյանն ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդությունն էին ներկայացրել՝ կասեցնել դատական գործընթացը և դիմել ՍԴ՝ Արմեն Գևորգյանի նոր կարգավիճակով ու քրեական հետապնդման մեջ լինելու հակասական մոտեցումները Բարձր դատարանով հստակեցնելու համար:

Արմեն Գևորգյանը լինելով ԱԺ պատգամավոր, փաստացի ունի նոր կարգավիճակ, ինչը Սահմանադրության 96-րդ հոդվածով օժտում է նրան անձեռնմխելիության երաշխիքով, հետևաբար քրեական հետապնդումը պետք է դադարեցվի նրա նկատմաամբ, իսկ դատարանը, որ մինչ այդ դեռևս մայիսի նիստերին արձանագրել էր օրենսդրական այդ բացը, կարծես փոխել է իր տեսակետը, նկատում է Էրիկ Ալեքսանյանը և փաստում, որ իր մի քանի հարցապնդումներից հետո դատարանը միևնույն է միջնորդության քննությունն հետաձգելու քողի տակ շարոնակում է դատական նիստը վարել, ինչը փաստաբանի խոսքով իրավականորեն աբսուրդ է:

Ավելի վաղ ևս մեկ անգամ սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստի շրջանակներում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Արամ Վարդևանյանը էին դիմել դատարան՝ խնդրելով Աննա Դանիբեկյանին հրաժարվել այս գործի քննությունից, քանի որ, իրենց պնդմամբ, դատավորը անաչառ չէ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը