Քաղաքական

24.08.2021 16:30


«Այն անձինք, ովքեր կոնկրետ հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության». Արամ Վարդևանյան

«Այն անձինք, ովքեր կոնկրետ հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության». Արամ Վարդևանյան

«Արծվիկ Մինասյանի նկատմամբ վարքագիծը քրեորեն հետապնդելի արարք է իր մեջ պարունակում, առհասարակ, այսօրվա դեպքը խորհրդարանական կառավարման համակարգ որդեգրած երկրի համար խայտառակության էջերից մեկն է: Ներկայացնելու ենք հաղորդում հանցագործության մասին, դրանում չկասկածեք: Ինքս կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ պարոն Մինասյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, և այն անձինք, որոնք այդ վարքագիծը դրսևորել են, ովքեր կոնկրետ հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց. «Եթե դուք տեսնեիք այն մարմնական վնասվածքը, որ ստացել է Արծվիկ Մինասյանը, դա հրմշտոց չէր, դա խուլիգանական վարքագիծ էր, իսկ խուլիգանական վարքագիծ դրսևորողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, դրանում չկասկածեք: Կպատժվեն հիմա՞՝ այս դատախազության պայմաններում, թե՞ որոշակի ժամանակ անց, չկասկածեք դրանում»:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը