Թուրքիան ի վիճակի չէ նույնիսկ մեկ փախստականի ընդունել Աֆղանստանից
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ իրենք ի վիճակի չեն ընդունել նույնիսկ մեկ փախստականի Աֆղանստանից։
Ըստ նրա՝ Թուրքիան կացարան չէ աֆղան փախստականների համար։ Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավված է Աֆղանստանի հարցի շուրջ առկա քննարկումներում։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը Աֆղանստանի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Գերմանիայի ղեկավարների հետ։
Ավելի վաղ էլ Էրդողանը նույնպես հայտարարել էր, որ Թուրքիայի չի պատրաստվում կացարան դառնալ աֆղանստանցի փախստականների համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am