Աշխարհ

24.08.2021 12:23


Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի պահպանման վերահսկման նպատակով հերթապահություն են իրականացրել սահմանազատման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի պահպանման վերահսկման նպատակով հերթապահություն են իրականացրել սահմանազատման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթապահ խմբերը զրահատեխնիկայով վերահսկողությու են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմնազատման գծի երկարությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, շարժական հերթապահ խմբերը բազմակիլոմետրանոց շրջայց են կատարել БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով և УРАЛ մեքենաներով՝ հասնելով խաղաղապահների պատասխանատվության գոտում ընդգրկված հեռավոր շրջաններ:

«Հերթապահության շարժական խումբն ամեն օր կատարում է սահմանազատման գծի երկայնքով շրջայց՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ցուցադրության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության նպատակով»,-մեկնաբանել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը