Աշխարհ

24.08.2021 19:24


Ռուս զբոսաշրջիկը նշել է Հայաստան այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել հավերժ մոռանալ Թուրքիայի մասին

Ռուս զբոսաշրջիկը նշել է Հայաստան այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել հավերժ մոռանալ Թուրքիայի մասին

Ռուս զբոսաշրջիկը, որը հանգիստն անցկացրել է Հայաստան, նշել է մեր երկիր այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել «հավերժ մոռանալ» Թուրքիայի մասին: Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, իր տպավորություններով զբոսաշրջիկը կիսվել է իր բլոգում:

Առաջին հերթին վերջինիս գրավել է հյուրասիրությունը: Նրա խոսքով՝ տեղի բնակիչներն զբոսնող այցելուներին անվճար սուրճ կհյուրասիրեն և կառաջարկեն հասցնել ցանկացածդ տեսարժան վայրը: Համեմատության համար վերջինս նշում է, որ Թուրքիայում հակառակն է. ռուսներին դիտարկում են որպես «փողի տոպրակ» և կարծում են, որ անվճար ինչ-որ հարցում օգնության մասին խոսք լինել չի կարող:

Հաջորդիվ ռուս զբոսաշրջիկին գրավել են մրգերի, բանջարեղենի «հեքիաթային» ցածր գները շուկաներում, մինչդեռ Թուրքիայում գները տարբեր են տեղացիների և զբոսաշրջիկների համար:

Բացի այդ, տղամարդն ընդգծել է «կպչունության բացակայությունը», այսինքն՝ ոչ ոք չի փորձում հանգստացողներին ինչ-որ անպետք իրեր վաճառել, ինչպես դա անում են թուրքերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը