7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 238 422-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4768 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1148 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5916-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 226 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 719, փաստացի բուժվողներինը՝ 7787: Մեկ օրում արվել է 6559 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 495 669 թեստ: