Լրահոս

23.08.2021 19:21


Երևանում կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվածի քույրը պնդում է, որ եղբայրը վրաերթի է ենթարկվել Դավիթաշենի նոտարի պատճառով

Երևանում կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվածի քույրը պնդում է, որ եղբայրը վրաերթի է ենթարկվել Դավիթաշենի նոտարի պատճառով

Այսօր՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյանների փողոցի թիվ 35/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Սարգիս Հովակիմյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մինչ վրաերթը, վրաերթի ենթարկվածը առավոտյան այցելել է Դավիթաշենում գործող նոտարական գրասենյակ, որտեղ, ըստ վրաերթի ենթարկվածի հարազատների, անհարգալից վերաբերմունքի է արժանացել նոտարներից մեկի կողմից, որից հետո նոտարի ցուցումով դրսում հավաքված մի քանի տղաներ հարձակվել են նրա վրա, ով դիմել է փախուստի, որի ժամանակ էլ վրաերթի է ենթարկվել։ Այդ դեպքի տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նախաքննություն է սկսվել։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը