Աշխարհ

23.08.2021 21:45


Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 2 անգամ պատվաստված անձ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 2 անգամ պատվաստված անձ

Վրաստանում երկու անգամ պատվաստված անձը մահացել է կորոնավիրուսից: Առողջապահության նախարարի խոսքով՝ մահվան ելքի պատճառ են դարձել քրոնիկ հիվանդությունները:

«Նման դեպք իսկապես գրանցվել է, սա շատ ցավալի փաստ է, չնայած աշխարհում գրանցվել են նման մի քանի դեպքեր, ինչպես և այսօր Վրաստանում, սա չպետք է խուճապի պատճառ դառնա, քանի որ այս դեպքը կազմում է ընդամենը 0,001%-ը: Պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է մեզ մահվան դեպքերից: Նման հիվանդների մոտ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են առաջացել՝ իրենց քրոնիկ հիվանդությունների հետևանքով, և այս դեպքում բժիշկների ջանքերն անարդյունավետ են եղել»,-հայտարարել է Տիկարաձեն:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը