Լրահոս

23.08.2021 17:09


Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է գովազդային երկաթյա սյանը․ պապը, տատը` շտապօգնության, իսկ 2 թոռները ճանապարհային ոստիկանների ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց

Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է գովազդային երկաթյա սյանը․ պապը, տատը` շտապօգնության, իսկ 2 թոռները ճանապարհային ոստիկանների ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ պապը, տատը և 2 թոռները։

Այս խորագրի վերջին նյութերը