Աշխարհ

23.08.2021 20:40


«Հայ հայրիկը ցանկանում է շուտ սկսել խաղալ». Ալեքսիս Օհանյանը դստերը շախմատ է սովորեցնում

«Հայ հայրիկը ցանկանում է շուտ սկսել խաղալ». Ալեքսիս Օհանյանը դստերը շախմատ է սովորեցնում

Գործարար, Reddit վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, թեև մեծացել է ԱՄՆ-ում, հաճախ է հիշեցնում իր հայկական արմատների մասին։

Ավելին, Օհանյանը շատ ժամանակ է անցկացնում դստեր՝ Օլիպիայի հետ և նրան սովորեցնում է շախմատ խաղալ։

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն Ինստագրամյան էջում հրապարակել է դստեր լուսանկարն ու գրել․ «Օլիմպիան դեռ սովորում է, թե ինչպես են շարժվում ֆիգուրները, բայց այս հայ հայրիկը ցանկանում է շուտ սկսել խաղալ։ Շախմատը պատրաստված է Հայաստանում (ձեռքի աշխատանք է)»։

Մեկնաբանություններում հետևորդները գովել են Ալեքսիսին։ «Քո հայրը պետք է անհավանական հպարտ լինի նրանով, թե ինչպիսի հայր ես Օլիմպիայի համար»,-գրել է օգտատերերից մեկը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը