Աշխարհ

23.08.2021 19:50


«Նոր Ալիք 2021»-ում Սարո Գևորգյանի առաջին հաղթական ելույթը (տեսանյութ)

«Նոր Ալիք 2021»-ում Սարո Գևորգյանի առաջին հաղթական ելույթը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Նոր Ալիք 2021»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը մրցույթային առաջին և երկու օրերի տվյալներով՝ այս պահին առաջատար է:

Հայ երգիչն, ընդհանուր առմամբ, հավաքել է 179 միավոր: Երկրորդ հորզիոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է, որը Հայաստանի ներկայացուցչին զիջում է 6 միավորով:

Հիշեցնենք, որ Սարոն առաջին մրցութային օրվա համար ընտրել էր Բեյոնսեի Listen երգը, որի շնորհիվ արժանացել էր ժյուրիի բոլոր անդամների կողմից տասական միավորի: Երեկ երգիչը կատարել է Արամ mp3-ի «Կուզես» երգն ու հավաքել 89 միավոր:

Վաղը՝ օգոստոսի 24-ին, կկայանա «Նոր Ալիք»-ի վճռորոշ՝ երրորդ համերգային օրը: Մինչ այդ առաջարկում ենք դիտել Սարո Գևորգյանի՝ առաջին մրցութային օրվա կատարումը, որն արդեն հասանելի է համացանցում:

Այս խորագրի վերջին նյութերը