Քաղաքական

23.08.2021 13:15


Ջարդված ատամները ցույց տալու թատրոն են ներկայացնում. Աղվան Վարդանյանը Արմեն Չարչյանի կալանավորման մասին

Ջարդված ատամները ցույց տալու թատրոն են ներկայացնում. Աղվան Վարդանյանը Արմեն Չարչյանի կալանավորման մասին

Պրոֆեսոր Չարչյանի կալանավորումը ևս մի ավելորդ վկայություն է, որ այս իշխանություն կարմիր կովը կաշին չի փոխելու, ոչ էլ այս իշխանության էշը դադարելու է աքացիներ տալ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանավորմանը:

«Վաղը կառավարությունը Ազգային ժողովը ծրագիր է ներկայացնելու և հերթական անգամ ջարդված ատամները ցույց տալու թատրոն են ներկայացնում:

Դա ուղղված է ոչ միայն «Հայաստան» դաշինքի դեմ, այլ նաև Հայաստան պետության, այս իշխանության օրոք որպես իրավական պետություն Հայաստանը դադարել է լինելուց, բայց արհեստականորեն լարում են իրավիճակը, կարծում եմ՝ պատասխանը չի ուշանա:

Հակահարվածներ կլինեն, օրեցօր ավելի ուժգնացնող, որոշ ժամանակ հետո ստիպված կլինեն պատգամավորներին վերադարձնել իրենց տեղը, ես համոզված եմ, որ շատ ժամանակ չանցած այս նույն ուղտը կչոքի որոշ իշխանավորների դուռը»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը