Աշխարհ

23.08.2021 13:00


Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետրանոց դրոշը. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետրանոց դրոշը. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետրանոց դրոշը: Միջոցառման մեկնարկին բարձրացվել է Ռուսաստանի պետական դրոշը` Ռուսաստանի Դաշնության օրհներգի կատարմամբ.

«Օգոստոսի 22 -ին մենք նշում ենք մեր երկրի պետական դրոշի օր, այս տոնը միտված է համախմբելու բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,-այս մասին տոնակատարության ժամանակ ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ -մայոր Օլեգ Եգորովը:

Արարողությանը ներկա են եղել խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները և կամավորները.

«ԼՂ պատմության մեջ այսօր առաջին անգամ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման կետի տարածքում տոնական կազմավորում անցկացվեց` նվիրված Ռուսաստանի դրոշի օրվան, «Մենք միասնական ենք» միության կամավորների օգնությամբ բերվել է նաև ՌԴ՝ 50 մետրանոց, 5 մետր լայնությամբ դրոշը: Այն ցուցադրվեց ամբողջ անձնակազմին, ընթերցվեց տոնական հրամանը, բոլոր զինծառայողները խրախուսվեցին, այդ թվում` համեղ նվերներով, կարկանդակներով, քաղցրաբլիթներով»,-տոնակատարության ժամանակ ասել է գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:

Միջոցառումն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետրանոց դրոշի ցուցադրմամբ և ռազմահայրենասիրական երգերի ներքո հանդիսավոր երթի անցումով:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը