Լրահոս

23.08.2021 10:55


Երևանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոմեքենա

Երևանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոմեքենա
Օգոստոսի 23-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բակում կայանած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ռ․ Ա․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։08-ին, մարվել՝ 01։16-ին: Ավտոմեքենան այրվել է։

Այս խորագրի վերջին նյութերը