Լրահոս

23.08.2021 10:45


Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի սրահների մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել

Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի սրահների մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել
Օգոստոսի 23-ին, ժամը 05։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի սրահների մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1958 թ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը