Մեկնաբանություն

23.08.2021 10:19


Ֆիզգարադոկում՝ ոչ ինչպես Հյուսիսային պողոտայում

Ֆիզգարադոկում՝ ոչ ինչպես Հյուսիսային պողոտայում

Երևանի ֆիզգարադոկ կոչված հատվածում նիկոլենք շինարարություն են թույլատրել։ Տարածքի բնակիչները դեմ են ու դուրս են եկել փողոց։ Ոստիկանությունը պաշտպանում է շինարարություն անողներին ու բռնություն կիրառում բնակիչների դեմ։ Վերջիններս իրենց մաշկի վրա են զգում «Ապագա կա ապագա» կարգախոսի ու «իրավունքի դիկտատուրայի» գործնական կիրառումը։

Բնակիչները փողոցում են, բայց նրանց կողքին չկան, այպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Նրանք չկան բոլոր առումներով։ Չեն լսվում նրանց ձայները ոստիկանության կողմից անհամաչափ ու բիրտ ուժի կիրառումը դատապարտելու մասով։ Չեն լսվում նրանց ձայները ֆիզգարադոկում։

Չկան «բնապահպանիստները», «քաղաքաշինիստները», էսկավատորի տակ պառկողները․․․

Մինչդեռ եթե 3 և ավելի տարի առաջ նման բան լիներ, ապա «քաղակԾիվիստները» կպատռեին իրենց կոկորդները և հատկապես հետույքները, թե բա հասե՜ք, մեր քաղաքի տեսքը վնասում են, մեր ծառերը կտրում են, թալանը շարունակվում է։

Այդ հետույք պատռողներն ամեն օր թրև են գալիս Հյուսիսային պողոտայում, բայց ստացած առաջադրանքի շրջանակներում քննադատում են Հյուսիսային պողոտայի շինարարությունն ու կոկորդիլոսի արցունքներ թափում, բայց ձուկ են դարձել ֆիզգարադոկի թեմայով։ Հիմա սրանք չկան, քանզի մի մասը հայտնվել է իշխանության մեջ, մյուս մասն էլ վճարվում է չոռնալու և հետույքը չպատռելու համար։ Այսինքն՝ վճարվում են լռության դիմաց։ Ուտելիս չեն խոսում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը