Լրահոս

23.08.2021 10:03


Գեղարքունիքի մարզում NIva-ն մխրճվել է բեռնատարի մեջ, կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում NIva-ն մխրճվել է բեռնատարի մեջ, կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նելսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են 21-ամյա Ոսկան Ո.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի և 36-ամյա Կարեն Ս.-ի վարած ՏԱԶ-3507 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ոսկան Ո.-ն, նրա ուղևորներ, 33-ամյա Էվելինա Ա.-ն և 16-ամյա Էլիզա Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը