Լրահոս

22.08.2021 17:06


Ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով, Երևանում և 4 մարզերում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով, Երևանում և 4 մարզերում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում oգոստոսի 22-ի ցերեկը, 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:


Երևան քաղաքում oգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ:

Այս խորագրի վերջին նյութերը