Լրահոս

22.08.2021 16:56


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բախվել են Mercedes C200-ն ու Mercedes C180-ը. կա վիրավոր

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բախվել են Mercedes C200-ն ու Mercedes C180-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 20-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 09։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Նիկոլայ Ավագյանի վարած Mercedes C200 մակնիշի և 33-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes C200-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Էդգար Անանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վարորդներից Ն. Ավագյանն աշխատում է Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, իսկ Տ. Մարգարյանն աշխատում է «Վալան Դեկոր» կազմակերպությունում՝ որպես օպերատոր։

Այս խորագրի վերջին նյութերը