Լրահոս

22.08.2021 16:34


Գեղարքունիքի մարզում բախվել են Ակունք գյուղը սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու ՎԱԶ 2107-ը. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Ակունք գյուղը սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու ՎԱԶ 2107-ը. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Գարսևան Բոյախչյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 61-ամյա Սամվել Մանուկյանի վարած ՊԱԶ 672 մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Բոյախչյանը և նրա ուղևոր՝ 61-ամյա Սեյրան Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ՊԱԶ-ը պատկանում է Ակունք գյուղին և այն շահագործվում է Ակունք գյուղից դեպի Վարդենիս երթուղում։

Այս խորագրի վերջին նյութերը