Աշխարհ

22.08.2021 18:52


«Կապույտ լուսին». երբ հնարավոր կլինի տեսնել հազվադեպ երկնային երևույթը

«Կապույտ լուսին». երբ հնարավոր կլինի տեսնել հազվադեպ երկնային երևույթը

Հանգստյան օրերին հնարավորություն կընձեռվի տեսնել «կապույտ լուսին» կոչվող հազվադեպ երևույթը, որը կրկին տեղի կունենա 2024 թվականին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, կապույտ լուսինը մեկ օրացուցային ամվա մեջ երևացող երրորդ լիալուսինն է 4 հնարավորից:

Նշվում է, որ Ամերիկայում բնակվող մարդիկ կկարողանան տեսնել այն շաբաթ գիշեր, սակայն լիալուսինն իր գագաթնակետին կհասնի արևելյան ժամանակով կիրակի առավոտյան 1:04-ին (երևանյան՝ 09:04):

Կապույտ լիալուսինը երևում է միջինում 2.7 տարին մեկ: Այն իրականում կապույտ չի լինի: Այն տարբեր տարածաշրջաններում այլ անուններով է հայտնի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը