Լրահոս

22.08.2021 09:29


Լոռու մարզում 36-ամյա տղամարդը ԳԱԶ-53-ի բարձված խոտի վրայից՝ ընթացքում վայր է ընկել և տեղում մահացել

Լոռու մարզում 36-ամյա տղամարդը ԳԱԶ-53-ի բարձված խոտի վրայից՝ ընթացքում վայր է ընկել և տեղում մահացել

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Տաշիր քաղաքից դեպի Բլագադարնոյե գյուղի սկզբնամասում, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված, ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան ընթանալիս, խոտի վրա նստած, Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը՝ ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ընկնելու հետևանքով Ա. Թանգամյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը