Աշխարհ

21.08.2021 21:12


«Ստեղծագործություն՝ հանուն կյանքի». Կազանում բացվել է Սերգեյ Շոյգուի աշխատանքների ցուցադրությունը

«Ստեղծագործություն՝ հանուն կյանքի». Կազանում բացվել է Սերգեյ Շոյգուի աշխատանքների ցուցադրությունը

Շաբաթ Կազանի Կրեմլի Ազգային պատկերասրահում բացվել է ՌԴ պաշտպանության նախարար, Ռուսական աշխարհագրական միության նախագահ Սերգեյ Շոյգուի աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս ցուցահանդեսը բացահայտում է ականավոր մարդու բազմազան արվեստը: Դրանք և՛ նկարներ են, և՛ փայտյա աշխատանքներ, որոնք տպավորում ենք ինձ»,-բացման պաշտոնական արարողության ժամանակ ասել է Ռուսական աշխարհագրական միության առաջին փոխնախագահ Նիկոլայ Կասիմովը:

Ցուցահանդեսն անցկացվում է «Ստեղծագործություն՝ հանուն կյանքի» խորագրի ներքո: Այցելուները 100 ստեղծագործության ականատես կլինեն, որոնց թվում՝ 83 նկար և 17 փայտյա աշխատանք: Որոշ ցուցանմուշներ աճուրդով կվաճառվեն 2022 թվականին: Ստացված միջոցները կուղղվեն ծանր հիվանդություն ունեցող երեխաներին օգնելուն:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 12-ը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը