Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ վերջինս էլ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ կա 5 վիրավոր
Այսօր, օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8․6 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Լյովա Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա Արտյոմ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա․ Գրիգորյանի ուղևորներ՝ Կապանի բնակիչ 26-ամյա Էմմա Գալստյանը, Հրազդան քաղաքի բնակիչներ 58-ամյա Ջավահիր Գրիգորյանն ու 1-ամյա Նանե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։