Քաոս և տագնապային իրավիճակ օդակայանում. բրիտանացի դեսանտայինները հուսահատորեն փորձում են վերահսկել Քաբուլից հեռանալ ցանկացող հազարավոր մարդկանց (տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են Բրիտանիայի դեսանտային ուժերը հուսահատորեն փորձում վերահսկել իրավիճակը Քաբուլի օդանավակայանում, որպեսզի փրկարարական առաքելությունը չտապալվի՝ հազարավոր մարդկանց թողնելով այնտեղ:
Ինչպես երևում է հրապարակված կադրերից, օդանավակայանում բազմաթիվ մարդիկ են հավաքված, որոնք ցանկանում են հեռանալ երկրից, շուրջը քաոսային և տագնապային իրավիճակ է տիրում: Հեռանալ ցանկացողների թվում են ինչպես տեղացիներն, այնպես էլ Աֆղանստանում աշխատող ամերիկացիները:
Մինչ հարյուրավոր մարդիկ փորձում են առաջ անցնել և հասնել Քաբուլից հեռացող օդանավին, բազմաթիվ կանայք և երեխաներ են հայտնվում հրմշտոցի կենտրոնում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն, իր հերթին, հայտնել էր, որ մարդկանց տարհանումն Աֆղանստանից պատմության «ամենաբարդ ավիափոխադրումն» է, և ինքը չգիտի, թե ինչով այդ ամենը կավարտվի:
Բայդենը նախատեսում էր Աֆղանստանում գտնվող բոլոր ամերիկացիներին տարհանել մինչև օգոստոսի 31-ը:
Նախօրեին տեղի աղբյուրները հայտնում էին, որ «Թալիբան» շարժման անդամներն արգելափակում են Քաբուլի օդանավակայանի մուտքը՝ թույլ չտալով աֆղաններին հեռանալ երկրից: